Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մեյը հրաժարվել է հետ կանչել Թրամփի հրավերը

Մեյը հրաժարվել է հետ կանչել Թրամփի հրավերը
01.12.2017 | 11:46

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ twitter-սկանդալը, որը ծագել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական հրապարակումներից հետո, չի խանգարում նրա Լոնդոն այցին։ Մեյը նշել է, որ Թրամփն արդեն ընդունել է բրիտանական կողմի հրավերը և ընդգծել է, որ մնացել է պարզել այցի ամսաթիվը։


«Դրանք վաղեմի և առանձնահատուկ հարաբերություններ են, որը զարգացնելը և պահպանելը բխում են մեր ազգային շահերից»,- Մեյի խոսքերն է մեջբերում Sky News-ը։ Թրամփը նոյեմբերի 29-ին տարածել էր Britain First կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ջայդա Ֆրանսենի հրապարակումները՝ Եվրոպայում միգրանտների դաժանության դրսևորումների մասին։ Միջադեպից հետո Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել էր, որ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա պետք է չեղարկել։

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ